30 հունվարի 2020 - 14:01 AMT
Չավուշօղլու. Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը, ԼՂ հարցը կլուծենք

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը և ուժը, Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի: Այդ մասին նա ասել է Անկարայում՝ «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ հանդիպմանը, հայտնում է Ermenihaber-ը:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ Չավուշօղլուն ասել է. «Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը և ուժը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի ևս կարևորություն ենք տալու Ղարաբաղի հարցին»:

Թուրքիան մշտապես սատարում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ կիսելով Բաքվի մոտեցումները: