30 հունվարի 2020 - 16:27 AMT
Արցախում հրազենային վիրավորումից զինվոր է զոհվել

Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000 թվականին ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

ԻՆչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից՝ դեպքի հանգամանքները դեռևս պարզ չեն, կատարվում է քննություն:

Հունվարի 28-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում էր ստացել 2000-ին ծնված զինծառայող Նվեր Ավետիսյանը: