31 հունվարի 2020 - 10:32 AMT
ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան

Հունվարի 31-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են բոլոր տիպի մեքենաների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։