31 հունվարի 2020 - 11:27 AMT
Փաշինյան. Դիրքերում տեսադիտարկման համակարգերի թիվն աճել է 59%-ով

2018-ի մայիսի 8-ից հետո ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերում տեղադրված տեսադիտարկման համակարգերի թիվն աճել է 59%-ով, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդյունաբերական էլեկտրական հոսանք ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 70 տոկոսով։ Արևային էլէներգիա ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 38 տոկոսով: Խմելու հոսող ջուր ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 194 տոկոսով»,- ասվում է վարչապետի գրառման մեջ:

Ավելի վաղ Արցախի ՊՆ 2019-ի ամփոփագրում ասվում էր, որ տեսադիտարկման համակարգերով կահավորման շարունակական գործընթացի արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: