31 հունվարի 2020 - 11:47 AMT
Հայաստանում 2019-ին ավելի քիչ Նիկոլներ են ծնվել

2019-ին Հայաստանում Նիկոլ անունով 6 երեխա է ծնվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն իր պատասխան տեղեկացրել են Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից:

2018-ի հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո նորածին երեխաներին Նիկոլ անվանելու դեպքերն աճել էին․ ապրիլ-դեկտեմբերին ծնվել էր 14 Նիկոլ։ Հեղափոխությունից մեկ տարի անց նորածիններին մոտ 2 անգամ ավելի քիչ են այդ անունով կոչել:

2017 թվականին Նիկոլ անունը տրվել էր միայն 3 նորածնի: 2018-ի հեղափոխությունից հետո Նիկոլ անունը մոտ 4 անգամ ավելի շատ էր դրվել, քան ամբողջ 2017-ի ընթացքում: