31 հունվարի 2020 - 13:33 AMT
«Գրանդ Հոլդինգը» շարունակում է մնալ ՀՀ տնտեսության առաջատարը՝ մի շարք ոլորտներում

Արտահանման ծավալով, վճարած հարկերով և աշխատողների քանակով «Գրանդ Հոլդինգը» դարձյալ ՀՀ տնտեսության առաջատարն է: Ընկերությունը 2019-ն ամփոփում է առաջընթացով՝ բոլոր ուղղություններով աճ ունի:

Մասնավորապես, «Գրանդ Հոլդինգը» 2019-ին վճարել է 93 մլրդ դրամի հարկ, աշխատողների քանակն էլ հասցրել 9828-ի:

Բացի այդ, 2019-ին ընկերությունն արտահանել է $252 մլն-ի սիգարետ և 4600 տ շոկոլադե արտադրանք:

Ընկերությունից նշում են՝ «Գրանդ Հոլդինգի» շնորհիվ տասնյակ միլիոնավոր սպառողներ ամբողջ աշխարհում բարձր են գնահատում հայերի աշխատանքը: