29 նոյեմբերի 2008 - 14:36 AMT
Կիպրոսցի պատգամավորն առաջարկում է Անկարային մտածել ֆուտբոլային դիվանագիտության մասին Կիպրոսի հետ հարաբերություններում
Կիպրոսցի պատգամավորն առաջարկում է Անկարային մտածել ֆուտբոլային դիվանագիտության մասին Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ հարաբերություններում: Ինչպես նախօրեին հայտարարել է եվրախորհրդարանական, Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչ Մարիոս Մատսակիսը, նա արդեն իսկ դիմել է նման առաջարկով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին: «Կրածես թե, ֆուտբոլային խաղը Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ աշխատեց: Թուրքիան կարող է խաղալ նաեւ մեզ հետ, եւ ամեն ինչ հիանալի կլինի»,-հայտարարել է Մարիոս Մատսակիսը, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:

Ֆուտբոլային խաղը Հայաստնի ու Թուրքիայի հավաքականների միջեւ սկիզբ դրեց երկու երկրների միջեւ երկխոսությանը: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների խաղը: Մինչ խաղը կայացած զրույցի ժամանակ նախագահները հայտարարեցին, որ այդ հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա երկու երկների միջեւ երկխոսությունը շարունակելու համար: