31 հունվարի 2020 - 16:10 AMT
ԵՊՀ ռեկտորի ընտրությունը՝ մարտի 23-ին. ԺՊ-ն չի առաջադրվի

Մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում ռեկտորի ընտրություն կանցկացվի։ Թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու մասին որոշվել է ԵՊՀ-ում հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Ռեկտորի գործող ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի առաջադրելու իր թեկնածությունը: Նա հրաժարվել է պատճառների մասին հայտնել՝ ասելով, որ դա իր իրավունքն է:

2019-ի մայիսին հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նույն ամսում հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Նա ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային գործակցության գծով պրոռեկտոր էր 2008-ից: Գևորգյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է: Արամ Սիմոնյանը նրան աշխատանքից ազատել էր վստահությունը կորցնելու, իշխանությունների հետ գաղտնի գործակցության և կասկածելի գործարքների գնալու համար։