31 հունվարի 2020 - 18:26 AMT
Մարությանը մերժել է Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մերժել է Աջափնյակ համայնքում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ քաղաքապետը, նշելով, որ որոշումը կայացնելիս հիմնվել է հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա:

«Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»,- հայտարարել է Մարությանը:

Երևանի տարածքում շահագործվում են մոտ 3 տասնյակ հանքեր, դրանցից մի քանիսը ոչ մետաղային հանքավայրեր են, մի մասը՝ բազալտային: