Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը 2 տարով զրկվել են վարորդական իրավունքից: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու զննությունից:
«Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 2 տարի ժամկետով»,- ասվում է Ոստիկանության տարածած հաղորդգարության մեջ։
Ավելի վաղ ՃՈ-ից հայտնել էին, որ հունվարի 1-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 1 տարով զրկվել են վարորդական իրավունքից: