4 փետրվարի 2020 - 17:21 AMT
ՀՀ կարատեիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականը փետրվարի 7-9-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի պատանիների (14-15 տարեկաններ), կադետների (16-17 տարեկաններ) և մինչև 21 տարեկանների 47-րդ առաջնությանը:

Հավաքականը Հունգարիա է մեկնել գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ:

Մրցաշարին կմասնակցի 52 երկիր: