Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
ՀՀ վարչապետի՝ ՉԺՀ նախագահին ուղղված ցավակցական հեռագրում ասված է. «Չինաստանն իր բազմադարյա պատմության ընթացքում դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների և միշտ պատվով հաղթահարել դրանք: Վստահ ենք, որ այս անգամ նույնպես, Ձեր իմաստուն և հեռատես ղեկավարման ներքո, Չինաստանին կհաջողվի հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի խաղաղ ու ապահով մթնոլորտը»:
Վարչապետին ուղղված ցավակցական հեռագրում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Չինաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները թույլ կտան հաղթահարել աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի բնականոն ընթացքը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: