5 փետրվարի 2020 - 11:20 AMT
Երևանում երթուղային է վթարվել. Վարորդը սթափ չէր, 7 վիրավոր կա

Փետրվարի 5-ի վաղ առավոտյան Երևանում խոշոր ավտովթար է եղել։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, համար 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը» բախվել է Honda Fit-ին:

Ըստ Shamshyan.com-ի՝ 7 վիրավոր կա, այդ թվում՝ «Գազելի» վարորդը. նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ:

«Գազելի» վարորդի սթափությունը տեղում ստուգելիս պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում էր (խմածության ամենաբարձր աստիճան):

Վիրավորների ինքնությունը պարզվում է։