Փետրվարի 3-ին Լոնդոնում կայացել է խաղային ոլորտի ծրագրավորման ապահովման աշխարհի ամենահեղինակավոր IGA Award մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա են եղել խաղային ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ։ Այս տարի հայկական Betconstruct ընկերությունը ներկայացված էր 8 անվանակարգում։
Մրցանակաբաշխության Technology Provider of the Year՝ «Խաղային ոլորտի տարվա լավագույն տեխնոլոգիական մատակարար» անվանակարգում ընկերությունն արժանացել է գլխավոր մրցանակին։
2012-ից ի վեր Betconstruct ընկերությունը մասնակցում է խաղային տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղիանակավոր London ICE ցուցահանդեսին։ Այս տարի ևս ընկերությունը պատվով ներակայանալու է այս հեղիանակավոր միջոցառմանը և առաջիկա օրերին ցուցահանդեսի այցելուները կծանոթանան ընկերության պրոդուկտներին և նորարարություններին։