5 փետրվարի 2020 - 14:47 AMT
Քաղշինկոմիտեի նախագահի աշխատասենյակն ԱԱԾ-ն խուզարկել է. Հեռացել են նրա հետ միասին

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը: Ավելի ուշ Վերմշյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է շենքից, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Քննչական գործողությունները կոմիտեում, ըստ էության, ավարտված են:

Վերմիշյանի աշխատասենյակում այլևս ոչ ոք չկա, դուռն էլ կնքված է:

Թե ինչ քրգործի շրջանակում է ԱԱԾ-ն խուզարկություն արել Վերմիշյանի աշխատասենյակում, դեռ հայտնի չէ: