5 փետրվարի 2020 - 15:00 AMT
Կենդանաբանական այգում ուղտ է անկել. Այգին փակ է այցելուների համար

Հուվարի 30-ին Երևանի կենդանաբանական այգու երկսապատ ուղտերից մեկը (1 գլուխ էգ, տարիքը՝ 20) անկել է: Այդ մասին ասվում է կենդանաբանական այդու ֆեյսբուքյան էջում:

Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:

Ներկա պահին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները հիվանդությունը կանխարգելելու ուղղությամբ:

Անհրաժեշտ ախտաբանական աշխատանքներն իրականացնելու համար Կենդանաբանական ագին ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար:

2019-ի ապրիլին կենդանաբանական այգում բենգալյան վագր էր անկել: 2019-ի հոկտեմբերի 31-ին թափառող շների զոհ էին դարձել կենգորուները:3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում է գրանցվել: Իսկ նոյեմբերի 1-ի առավոտյան այգում կրկին կենդանիներ են անկել և կրկին թափառող շների ներթափանցման հետևանքով: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Իսկ նոյեմբերի 14-ին անկել էր Երևանի կենդանաբանական այգու զեբրը: