5 փետրվարի 2020 - 17:01 AMT
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է Իրանի միջազգային մրցաշարում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Իրանի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Նա մրցել է ավելի բարձր՝ իր համար անսովոր գերծանրքաշային կարգում։ Հայ մարզիկը պոկել է 180 կգ, հրել` 230 կգ և երկամարտի 410 կգ արդյունքով ճանաչվել երկրորդը:

Նույն քաշային կարգում հայտավորված Ռուբեն Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել մրցաշարին: