Ֆիթնեսի և առողջ ապրելակերպի բոլոր սիրահարներին Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է նոր Fitness Club ծառայությունը, որին բաժանորդագրվելով հնարավոր է ներբեռնել ֆիթնեսի և առողջ ապրելակերպի՝ ամենատարբեր ուղղվածության լիարժեք ֆունկցիոնալ հավելվածներ: Դրանք կվերաբերեն սպորտի և ֆիզիկական առողջության, առողջ սննդակարգի, մտքի մարզմանն ու զարգացմանը:
Ծառայությունը հասանելի է Android օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:
Fitness Club ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է այցելել ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր):
Fitness Club ծառայության առավելություններն են`
• 3 օր փորձնական օգտագործման հնարավորություն,
• Հավելվածները հասանելի են առանց գովազդի և ներառում են հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի,
• Fitness Club հավելվածի պատկերակը անմիջապես սմարթֆոնի Էկրանին ավելացնելու հնարավորություն՝ առավել հարմարավետ օգտվելու համար,
• Fitness Club-ում ներառված հավելվածները ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.05.2020),
• Գործում է վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):
Ինչպե՞ս բաժանորդագրվել և օգտվել
• Հաստատել ակտիվացումը կարելի է պաշտոնական կայքում (https://fitness.mts.am ). Պորտալ մուտք գործելուց հետո կբացվի ծառայության ակտիվացման էջ, որտեղից պետք է ընտրել բաժանորդագրման տարբերակը և սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը:
• Ուղարկել Start1, Start7 կամ Start30 SMS-հարցումը 906090 կարճ համարին: Ծառայության հետագա օգտագործման համար կարելի է այցելել կայք
Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել
Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել Stop բառը 906090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն) կամ մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»
Ծառայության գինը
• 1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ
• 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ
• 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ
906090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքէջում: