6 փետրվարի 2020 - 12:28 AMT
ՀՀ ԶՈւ-ում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացներ են փորձարկում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2-րդ զորամիավորում այցի շրջանակում մասնակցել է բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկմանը:

Ձնագնացները ՌԴ արտադրության են:

ՊՆ ղեկավարը դիտարկել է մեքենաների տեխնիկական հնարավորությունները: Ձնագնացները նախատեսված են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Տոնոյանը եղել է նաև ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, ծանոթացել անձնակազմի զորանոցային և կենցաղային պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու, երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: