6 փետրվարի 2020 - 19:19 AMT
Փաշինյանն ԱԺ-ում ելույթ է ունենում ՍԴ շուրջ իրավիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ելույթ է ունենում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության օրենսդրական վերջին նախաձեռնությունների վերաբերյալ։

«Իմ քայլը» մի քանի նախագիծ է բերել խորհրդարան, որոնցից մեկով առաջարկվում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով խորհրդարանի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր և դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այն չի ընդունվել առաջին ընթերցմամբ՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով։