7 փետրվարի 2020 - 16:33 AMT
Գեղարքունիքում և Շիրակում բուք է. Երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ուժեղ քամու պատճառով բուք է: Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է` անվտանգության նկատառումներից ելնելով, խորհուրդ է տրվում նշված հատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը, իսկ Սոթք-Քարվաճառը` դժվարանցանելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: