7 փետրվարի 2020 - 18:30 AMT
Վանեցյանը օրենքի հանդեպ մահափորձ է որակել ՍԴ հարցով «Իմ քայլի» նախաձեռնությունը

Հայաստանում իրավունքի և օրենքի նկատմամբ «մահափորձ է կատարվել», Twitter-ում իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի ու դատավորների լիազորությունները հանրաքվեով դադարեցնելու «Իմ քայլի» նախաձեռնությանը։

«Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,- նշել է նա:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՍԴ դատավորները չեն մեկնաբանել ԱԺ քվեարկությունը։ Մինչ նախագծերի ընդունումը՝ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել էին ՀՀ իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։