8 փետրվարի 2020 - 10:34 AMT
Ryanair-ը հունիսից թռիչքներ կսկսի դեպի կիպրական Պաֆոս

Ryanair բյուջետային ավիաընկերությունը նոր երթուղով չվերթներ կիրականացնի՝ Երևանից դեպի Կիպրոսի Պաֆոս քաղաք: Թռիչքները կմեկնարկեն 2020-ի հունիսից։

Երևան-Պաֆոս-Երևան թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը մոտ 19 եվրո է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հունիսից չվերթներ է սկսում Երևան-Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ: Ավիատոմսերի գները սկսվում են 40 եվրոյից՝ 1 ուղղությամբ։