8 փետրվարի 2020 - 14:38 AMT
Եկեղեցուց սրբապատկերի գողության դեպքը նույն օրը բացահայտվել է

Փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն ահազանգել է, որ եկեղեցուց սրբապատկեր են գողացել:

Ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողության կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ սրբապատկեր է գողացել։

Գողոնը հայտնաբերված է, նախապատրաստվում են նյութեր: