ՀՀ-ն կարող է միջուկային ոլորտում գործակցել Արաբական Միացյալ Էմիրություններ և Ճապոնիայի հետ, հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը, փոխանցում է Shantnews.am-ը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ ինքն ԱՄԷ-ում այցելել է նաև միջուկային կենտրոն, որն ամենաժամանակակիցներից է և ունի 5,6 գՎտ հզորություն, նա այս հզորության հետ համեմատել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որ 400 մՎտ հզորություն ունի, եթե ամբողջ հզորությամբ աշխատի։
«Կարծում եմ` մեր միջուկային էներգետիկայի մասնագետները կարող են համագործակցել միջուկային անվտանգության, վառելիքի, միջուկային աղբի կառավարման ոլորտներում»,- ասել է նախագահը։
Սարգսյանը պատմել է, որ Ճապոնիա այցի ժամանակ հանդիպել է միջուկային ռեգուլյատորին, որտեղ մոտ 1000 մարդ է աշխատում։ Նախագահի խոսքով՝ այդ կազմակերպությունը հսկայական փորձ ունի Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո։
«Եվ մենք՝ որպես աշխարհի ամենահին ատոմակայաններից մեկի տերը, փորձառություն ունեցող երկիր, կարող ենք շատ մոտ աշխատել իրենց հետ, և դա բնականոն ձևով կարող է մեկ օր էլ ոչ միայն իրականանա միջուկային անվտանգության խնդիրների համատեղ լուծման, ներդրումների ոլորտում, այլ միգուցե նաև մեկ օր` նոր միջուկային կայանի»,- ասել է Սարգսյանը։
Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1969-ին: ԽՍՀՄ տարիներին ատոմակայանը փակվել է, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1995-ին, ՀՀ-ն որոշել է վերագործարկել դրա երկրորդ բլոկը: