8 փետրվարի 2020 - 18:12 AMT
Ծալովի էկրանով Samsung Galaxy Z Flip-ի շնորհանդեսը` փետրվարի 11-ին

Համացանցում են հայտնվել ծալովի էկրանով Samsung Galaxy Z Flip նոր ճկուն սմարթֆոնի լուսանկարները, փոխանցում է Ixbt.com-ը:

Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներից` ճկվող էկրանի ծալքը տեսանելի է: Samsung Galaxy Z Flip-ի էկրանի պաշտպանության համար հարավկորեական ընկերությունն օգտագործել է ուլտրաբարակ ապակի:

Սմարթֆոնի գինը մոտ 1500 եվրո է լինելու, նախատեսվում է, որ այն կներկայացվի փետրվարի 11-ին:

Samsung Galaxy Z Flip-y կունենա Super AMOLED դիսփլեյ՝ 6.7 դյույմ անկյունագծով: