Wizz Air բյուջետային ավիաընկերության առաջիկա թռիչքը դեպի Երևան գովազդվում է ընկերության ամսագրում:
Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրել էՆիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ նշելով, որ ամսագրերը կարելի է գտնել ավիաընկերության օդանավերում:
Ամսագրի հրապարակման մեջ ներկայացվում է Հայաստանի մասին 3 փաստ՝ պատմության, խոհանցի և շախմատի վերաբերյալ:
Բալայանը հուսով է՝ հաջորդը հայկական շուկա մուտք կգործի բյուջետային մեկ այլ ավիաընկերություն՝ Transavia-ն:
Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը ապրիլից ևս ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից՝ Վիեննա և Վիլնյուս:
Մեկ այլ բյուջետային ավիաընկերություն՝ Ryanair-ը, 2020 թվականից մուտք է գործել հայկական ավիափոխադրումների շուկա և հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից Երևան, Միլանից՝ Երևան, իսկ ամռանից նաև՝ Բեռլինից Երևան: Թռիչքներ իրականացվում են նաև Գյումրիից Մեմինգեն ուղղությամբ:
Wizz Air-ը հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի նաև Երևանից կիպրական Լառնակա, իսկ Ryanair-ը՝ Պաֆոս:
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 13 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: