12 փետրվարի 2020 - 14:53 AMT
The Sun. Մխիթարյանը կվերադառնա «Արսենալ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ խաղում է իտալական «Ռոմայում», կվերադառնա Լոնդոնի «Արսենալ», գրում է բրիտանական The Sun-ը:

Ըստ թերթի՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրաժարվել է Մխիթարյանի պայմանագիրը գնելու մտադրությունից: Անգլիական ակումբը ցանկանում է 31-ամյա կիսապաշտպանի համար ավելի քան 20 մլն եվրո ստանալ, բայց «գայլերը» պատրաստ չեն նման զգալի ծախսերի:

Ա սերիայի ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 10 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը խաղաշրջանի մեծ մասին չի մասնակցել վնասվածքի պատճառով: