11 փետրվարի 2020 - 12:51 AMT
Ապրիլի 24-ին Վերսալում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համերգ կլինի

Ապրիլի 24-ին ֆրանսիական Վերսալի թագավորական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կլինի:

Ըստ Վերսալի թագավորական տաճարի կայքի այդ քաղաքն այն վայրը կդառնա, «որտեղ հնարավոր կլինի հայ ժողովրդի ձայնը լսել երաժշտության միջոցով, որը նրա բազմադարյա պատմության խորհրդանիշն է»:

Երեք վիրտուոզ արտիստ կհնչեցնեն Հայաստանի դասական երաժշտությունը՝ այդ խորհրդանշական պահին «միավորելով հիշողությունն ու կյանքի ուժը»:

Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղածագործությունները՝ Մելոդի Լուլեջյանի (սոպրանո), Շուշան Սիրանոսյանի (ջութակ), Աստրիգ Սիրանոսյանի (թավջութակ) ու Վարդան Մամիկոնյանի (դաշնամուր) կատարմամբ:

Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում եղել է Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1915-1916թթ.: Դրա արդյունքում զոհվել է 1.5 մլն հայ:

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում մարդկության դեմ ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրն է: