11 փետրվարի 2020 - 13:00 AMT
Վրաստանում ՀՀ դեսպանատունը Լարսում մնացած հայ վարորդներին սնունդով կապահովի

Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները եղել են Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Մեծ Լիլո հատվածում, որտեղ բազմաթիվ բեռնատարներ են կուտակված, և հանդիպել են հայ վարորդների հետ։

Դեսպանությունը կապահովի նրանց սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով, ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Փետրվարի 11-ին՝ ժամը 11:45-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարսը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս մեքենաների համար՝ բաց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում 1000-ից ավելի բեռնատար է կուտակվել: