11 փետրվարի 2020 - 14:48 AMT
Ամերիաբանկը՝ հիմնական ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգի առաջատար

Ամերիաբանկը 2019-ի արդյունքներով պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում` հիմնական ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես՝ ակտիվների, հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունների, վարկային ներդրումների, կապիտալի, զուտ շահույթի գծով:

Բանկի ակտիվները մեկ տարում աճել են 24%-ով` 2019-ի տարեկան արդյունքներով կազմելով 968.1 մլրդ դրամ, նույն ժամանակահատվածում 26%-ով աճել են բանկի պարտավորությունները` կազմելով 866.9 մլրդ դրամ, 44%-ով աճել հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` հասնելով 647.8 մլրդ դրամի:

Բանկի վարկային պորտֆելն աճել է 7%-ով՝ հասնելով 585.7 մլրդ դրամի, իսկ զուտ շահույթը կազմել է 12.1 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2018-ի ցուցանիշը 15%-ով:

ՀՀ բանկային համակարգի առաջատար հարկատուն դարձյալ Ամերիաբանկն է` 8,56 մլրդ դրամ ՀՀ պետբյուջե վճարած հարկերի ծավալով: