12 փետրվարի 2020 - 12:02 AMT
Բաղդադում 100 տարում 2-րդ անգամ ձյուն է տեղացել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վերջին 100 տարում 2-րդ անգամ ձյուն է տեղացել, հայտնել են մերձավորարևելյան ԶԼՄ-ները: Վերջին 100 տարում այդ քաղաքում ձյուն էր եկել միայն 2008-ին, գրում է Interfax-ը:

Իրաքի հյուսիսում ձյուն սովորաբար տեղում է, հատկապես լեռնային շրջաններում, բայց Բաղդադում դա շատ հազվադեպ երևույթ է:

Քաղաքի բնակիչներն ակտիվորեն լուսանկարել են ձյունն ու տարածել ֆոտոները սոցցանցերում: Լուսանկարներում երևում է, որ մեքենաների, արմավենիների, ճանապարհների վրա ձյան բարակ շերտ կա:

Photo. AP