12 փետրվարի 2020 - 17:27 AMT
Տոնոյանը Բելառուսում ռազմատեխնիկական գործակցության հարցեր կքննարկի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս՝ քննարկելու ռազմատեխնիկական գործակցության հարցեր:

Փետրվարի 13-14-ը կայանալիք այցը կիրականացվի Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինի հրավերով:

Այցի շրջանակում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական գործակցության հարցերի շուրջ երկու պետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ բանակցությունները, ՀՀ և ԲՀ պաշտպանության նախարարությունների 2020-ի երկկողմ գործակցության պլանի հաստատումը:

Նախատեսված են նաև հանդիպումներ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: