13 փետրվարի 2020 - 12:23 AMT
ՀՀ-ն այն 3 երկրից է, որտեղ Պուտինի վարկանիշն ամենաբարձրն է

Ամերիկյան Gallup International հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտը հրապարակել է աշխարհի 46 երկրում 2019-ին անցկացված հարցման արդյունքները՝ աշխարհի առաջատար ղեկավարների հանդեպ վերաբերմունքի մասին:

Ըստ հարցման արդյունքների՝ Վլադիմիր Պուտինն առավելագույն համակրանք է առաջացնում 3 երկրի, այդ թվում՝ Հայաստանի բնակիչների շրջանում: ՌԴ նախագահն ամենից շատ երկրպագուներն ունի Ղազախստանում (86%), Սերբիայում (85%) և Հայաստանում (80%), գրում է ՌԲԿ-ն:

Աշխարհի ամենահայատնի առաջնորդների 5-յակում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (ճանաչելիության վարկանիշը՝ 89 կետ), Վլադիմիր Պուտինը (84 կետ), Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (77 կետ), Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (76 կետ) և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը (73 կետ):

Ընդհանուր առմամբ Պուտինին դրական է վերաբերվում հարցման մասնակիցների 36%-ը, Թրամփին՝ 31%-ը, Մերկելին՝ 46%-ը, Մակրոնին՝ 40%-ը:

Աշխարհի ամենապոպուլյար առաջանորդը, ըստ հարցման, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է, որի հանդեպ բարեհաճ վերաբերմունք ունի հարցվածների 53%-ը:

Պուտինն ամենացածր վարկանիշն ունի Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում. ԱՄՆ-ում ու Կանադայում՝ 20%, Շվեդիայում՝ 17%, Մեծ Բրիտանիայում՝ 26%:

Հարցմանը, ընդհանուր առմամբ, մոտ 38,426 մարդ է մասնակցել: