14 փետրվարի 2020 - 17:12 AMT
Պետերբուրգում կորոնավիրուսի կարանտինից 3 ռուս է փախչել

Չինաստան այցելածների համար նախատեսված՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող կարանտինից 3 պացիենտ ինքնակամ հեռացել են, փոխանցում է Վեդոմոստին:

Ալլա Իլինան Չինաստանից Ռուսաստան վերադառնալուց հետ բողոքել էր կոկորդի ցավից, նրան տեղափոխել էին Բոտկինսկի հիվանդանոցի կարանտին: Այնտեղից Իլինայի փախուստի մասին հայտնի էր դարձել փետրվարի 11-ին: Պետերբուրգի գլխավոր սանիտարը դատական հայց է ներկայացրել՝ կնոջը հարկադիր հոսպիտալացնելու պահանջով:

Ըստ Ռոսպոտրեբնադզորի տարածաշրջանային ներկայացուցչի՝ փախուստի դիմածներից երկուսը վերադարձել են: Ենթադրվում է, որ փախչողներին «զանգահարել և ասել են, որ իրենք ճիշտ չեն»:

Իլինայից բացի, կարանտինից դուրս է գտնվում ևս մեկ կին: Ռոսպոտրեբնադզորում չեն բացառում, որ նա կարանտին կվերադառնա դատական կարգով:

Չինաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 63,851 է, վիրուսից մահացել է 1380 մարդ: