15 փետրվարի 2020 - 10:46 AMT
Երևան-Մոսկվա չվերթով ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Շերեմետևոյում

Փետրվարի 14-ին Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը, ըստ որոշ ԶԼՄ-ների, շտապ վայրէջքի էր պատրաստվում, բարեհաջող իջել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Այդ մասին հայտնել է «Մոսկվա 24» հեռուստաալիքը։

Չվերթը կատարում էր NordWind ավիաընկերությունը։ Boeing-ում 158 ուղևոր կար։ Օդանավը վայրէջք է կատարել ըստ չվացուցակի, Մոսկվայի ժամանակով` 17:35-ին (Երևանի` 18:35-ին)։

Ավելի վաղ նույն հեռուստաալիքը հայտնել էր, որ ինքնաթիռը շտապ վայրէջք է խնդրել թևի մեխանիզացիայում անսարքության պատճառով։