15 փետրվարի 2020 - 12:57 AMT
Փաշինյանը Սերբիայի վարչապետին շնորհավորել է Պետականության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչին Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

«Վստահ եմ, որ Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը և մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը նոր շունչ ու որակ կհաղորդեն հայ-սերբական փոխգործակցությանը»,- գրել է վարչապետը:

2020-ի հունվարի 30-ին Կառավարության նիստում որոշվել էր, որ Սերբիայի քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել և առանց վիզայի մնալ առավելագույնը 90 օր, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 180 օր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ որոշումը կխթանի նաև երկու երկրրի միջև օդային փոխադրումների ակտիվացմանը։ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող էին Սերբիա մեկնել 2019-ի հոկտեմբերի 25-ի համապատասխան որոշումից հետո: Հայաստանն առանց մուտքի արտոնագրի փոխադարձ համաձայնագիր ունի 63 երկրի հետ։