15 փետրվարի 2020 - 16:48 AMT
ՌԴ-ն զրկվել է 1-ին տեղից` Սոչիի Օլիմպիադայում բիաթլոնիստի որակազրկման պատճառով

ՌԴ-ն զրկվել է 1-ին տեղից Սոչիի Օլիմպիադայում բիաթլոնիստի որակազրկման պատճառով։ Բիաթլոնիստների միջազգային միությունը (IBU) 2 տարով որակազրկել է Եվգենի Ուստյուգովին խթանիչ օգտագործելու համար։

Նրա արդյունքները 2013-ի օգոստոսից մինչև 2013/2014 խաղաշրջանի ավարտը զրոյացվել են, գրում է TJournal-ը։

Այդ պատճառով ՌԴ թիմը զրկվել է Ուստյուգովի ոսկե մեդալից, որը վերջինս ստացել էր Սոչիի Օլիմպիադայում։ Զրկվելով ոսկուց՝ ՌԴ թիմը կորցրել է մեդալների քանակով 1-ին տեղը 2014-ի Օլիմպիադայում։ Արդյունքում, առաջատարը դարձել է Նորվեգիան, երկրորդը՝ Կանադան է։