17 փետրվարի 2020 - 10:26 AMT
Եղանակը 5-7 աստիճանով կտաքանա. Որոշ շրջաններում ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում փետրվարի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն ամսի 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով:

Փետրվարի 17-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, 17-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Երևանում փետրվարի 17-ի գիշերը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 17-ի ցերեկը թույլ ձյուն կտեղա: