4 դեկտեմբերի 2008 - 18:31 AMT
Բաքվում կանխվել է TRACECA ասուլիսին հայկական պատվիրակության մասնակցության հակառակորդների ցույցը
Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) Բաքվում տեղի ունեցող TRACECA տրանսպորտային միջանցքի նախարարների ասուլիսին Հայաստանի պատվիրակության մասնակցության դեմ բողոքի ցույց անցկացնելու փորձ էր նախաձեռնել: Ինչպես հաղորդել է ՂԱԿ-ի ղեկավար Ակիֆ Նագին, ցույցի մասնակիցները մտան «Գյուլիստան» պալատ, որտեղ տեղի էր ունենում հոբելյանական ասուլիսը, բայց ոստիկանությունը նրանց թույլ չտվեց ելույթ ունենալ:

ՂԱԿ-ի 15 ակտիվիստների տարան Սաբաիլյան շրջանի ոստիկանության 9-րդ բաժանմունք:

ՂԱԿ-ի նախագահի տեղակալ Իլհար Ալիեւը, որին ձերբակալել էր ոստիկանությունը, իր հերթին հաղորդեց, որ ոստիկանության նման վերաբերմունքը Ադրբեջանիքաղաքացիների հանդեպ միայն ափսոսանք է առաջացնում: «Ցույցի անցկացման նպատակը կայանում էր նրանում, որպեսզի Հայաստանի պատվիրակությունը հեռանար ասուլիսից: Բայց մենք բախվեցինք ոստիկանության այնպիսի դիմադրության, որն անհնար է արտահայտել: Սաբաիլյան շրջանի ոստիկանության աշխատակիցները մեզ բանավոր զգուշացում արեցին, որից հետո ազատ արձակեցին»,- նշել է նա, հաղորդում է Day.az-ը:

TRACECA ասուլիսին մասնակցելու համար Բաքվում են գտնվում Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին հարաբերությունների կառավարման ղեկավար Գագիկ Գրիգորյանը եւ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ: