17 փետրվարի 2020 - 17:59 AMT
ՀԺԿ. ՍԴ շուրջ իրավիճակը հանրաքվեով պետք է հանգուցալուծվի

Հայաստանի ժողովրդական կուսակացությունը նպատակահարմար է համարում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է Ազգային ժողովի ներկայացրած սահմանադրական փոփոխության առաջարկին:

Հանրաքվեն ՀՀ-ում կկայանա ապրիլի 5-ին, փետրվարի 17-ին մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, որը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։

«Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ Սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը»,- ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը կոչ էր արել անտեսել ապրիլի 5-ի հանրաքվեն և դիմել էր քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը՝ հորդորելով միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն: