18 փետրվարի 2020 - 16:45 AMT
Թելման Թադևոսյանը՝ Աջափնյակի նոր ղեկավար

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու է Թելման Թադևոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Թադևոսյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին վստահության համար:

Նախկինում Թադևոսյանը Նուբարաշենի ղեկավարն էր, բայց հունվարի 31-ին հրաժարական էր տվել:

Ավելի վաղ Աջափնյակի ղեկավար Գևորգ Բաբայանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Բաբայանը նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին։