18 փետրվարի 2020 - 18:11 AMT
Բադասյանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ին. Առաջնահերթություններից են հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանի ստեղծումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում և ոստիկանության ոլորտի բարեփոխումներ: ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ քննարկվել են նշված ուղղություններով գործակցության հնարավորությունները:

Նախարարը կարևորել է ռազմավարական բարեփոխումների իրականացման մեջ էական ներդրում ունեցող, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը:

Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել Հիմնադրամի աշխատանքը, արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա գործակցությունը և վերահաստատել ՀՀ կառավարությանը հատկապես հակակոռուպցիոն պայքարում օժանդակելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին աջակցելուն և հակակոռուպցիոն պայքարի արդյունքում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղվված մի շարք հարցերի: