2020-ի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներն իրենց մտահոգություններն ու դեպքի առթիվ նկատառումներն են ներկայացրել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի հետ հանդիպմանը:
2000-ին ծնված Մանվելյանը մահացու վիրավորվել էր ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում:
Դրա ընթացքում քննարկվել են Մանվելյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:
Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։
2020-ին բանակում զինծառայողների մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր հանգամանքներում: Տարեսկզբից բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել: