ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին 50,000 գիրք կնվիրի՝ նոր հրատարակված։
Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։
Գիրք նվիրելու օրվա աթռիվ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային, տարատեակ ծրագրեր և միջոցառումներ են սպասվում:
Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:
Փետրվարի 19-ին՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀԳԱ-ի և «ԻԲԲԻ Արմենիայի» համագործակցությամբ՝ փետրվարի 19-21-ը կանցկացնի արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը: