19 փետրվարի 2020 - 13:44 AMT
Դադիվանքի գանձանակը հափշտակել են

Դադիվանք եկեղեցուց գողություն են արել։ Այդ մասին ԱՀ ոստիկանություն է ահազանգել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչ, 1965-ին ծնված Գ.Գ.-ն:

Ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը:

Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: