20 փետրվարի 2020 - 12:16 AMT
Դադիվանքից գողության համար 3 անձ է բերման ենթարկվել

Դադիվանքի եկեղեցական համալիրից գողության դեպքը բացահայտվել է. 3 անձ բերման է ենթարկվել:

Արցախի ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ 1996-ին ծնված Ն. Ս.-ին, 1996-ին ծնված Գ. Ա.-ին և 1995-ին ծնված Ժ. Մ.-ին:

Նրանք Դադիվանքի չկողպված դռնով մուտք են գործել փոքր եկեղեցու սրահ և գողացել գանձանակը: Գողոնն առգրավվել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

Ավելի վաղ եկեղեցուց գողության մասին ԱՀ ոստիկանություն էր ահազանգել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչ, 1965-ին ծնված Գ.Գ.-ն: