6 դեկտեմբերի 2008 - 13:44 AMT
Global Heritage Fund-ը ջանքեր է գործադրում հայկական հինավուրց Կարս մայրաքաղաքի մշակութային ժառանգության պահպանման համար
Global Heritage Fund կայքում տեղակայվել է մի տեսաերիզ, որը պատմում է հայկական հինավուրց մայրաքաղաք Կարսի մասին: Նշելով, որ հայկական մայրաքաղաք Կարսը ներկայումս գտնվում է Թուրքիայում` տեսաերիզի հեղինակները պատմում են. «Դարերի ընթացքում Կարսը պատկանել է Բյուզանդիային, Թուրքիային, Վրաստանին, Ռուսաստանին եւ Հայաստանին: Մինչեւ վերջերս Կարսի պատմական շրջանը աղքատ անասնաբուծական շրջան էր, մի քաղաք առանց կոյուղու եւ ինֆրակառույցների: Global Heritage Fund-ն աշխատում է Կարսի քաղաքապետարանի, Արեւելյան Անատոլիայի թուրքական կառավարության հետ պատմական հուշարձանների պահպանության, քաղաքային տնեսության վերականգնման, հասարակության եւ զբոսաշրջիկության զարգացման համար»: