22 փետրվարի 2020 - 10:54 AMT
Իրանում ՀՀ դեսպանություն. Այստեղ գտնվող հայաստանցիները թող տեղեկացնեն իրենց գտնվելու վայրի մասին

Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Դեսպանությունից հաղորդում են, որ քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և armiranembassy@mfa.am էլեկտրոնային փոստին:

Իրանում փետրվարի 21-ի տվյալներով կորոնավիրուսի 18 դեպք է գրանցվել, վարակակիրներից 4-ը մահացել են: Նշվում է, որ հիվանդները գտնվում են Իրանի Ղոմ, Արաք, Թեհրան և Գիլան քաղաքներում։