22 փետրվարի 2020 - 11:15 AMT
«Այո»-ի շտաբը փետրվարի 25-ին դրամահավաք կկազմակերպի

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ «Այո»-ի նախընտրական շտաբը «Դվին» հյուրանոցում դրամահավաք կկազմակերպի, փոխանցում է Armtimes.com-ը:

Աղաջանյանի խոսքով՝ դրամահավաքը կկայանա փետրավարի 25-ին:

ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեի քարոզչության մեկնարկը տրվել է փետրվարի 17-ից, ձևավորվել են «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբները: